17 07 2022

Ծանրաբեռնվածությունը պատճառ չբռնեք` Մարդկանց ճակատագրերի հետ խաղալու իրավունք չունեք. փաստաբան

Ծանրաբեռնվածությունը պատճառ չբռնեք` Մարդկանց ճակատագրերի հետ խաղալու իրավունք չունեք. փաստաբան

Նորմալ չէ, որ առաջին կալանքի բողոքն ավելի ուշ է քննվում, քան այդ նույն կալանքի ժամկետն երկարաձգելու միջնորդությունը։ Այս արատավոր երևույթը նպաստում է նրան, որ ապօրինի կալանքների տակ մարդիկ մահանում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ` Տիգրան Սահակյանին և այդ դատարանի Դատավորներին`

Ախր դա նորմալ չի, որ առաջին կալանքի բողոքն ավելի ուշ է քննվում, քան այդ նույն կալանքի ժամկետն երկարաձգելու միջնորդությունը։ Այս արատավոր երևույթը նպաստում է նրան, որ ապօրինի կալանքների տակ մարդիկ մահանում են։ Կոնկրետ հարց` ու՞մ վարույթում է Աշոտ Հարությունյանի կալանքի դեմ բերածս բողոքը, որ կազմը մինչև հիմա նիստ չի նշանակել, կամ թաքուն հետին թվով նշանակել ու հետաձգել է, իսկ քննիչի ժամկետն երկարաձգելու միջնորդությունն արդեն քննության է առնվում Ջհանգիրյանի դատարանում։

Հ.գ. Ծանրաբեռնվածությունը պատճառ չբռնեք` Մարդկանց ճակատագրերի հետ խաղալու իրավունք չունեք»,- գրել է փաստաբան Արսեն Մկրտչյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ